Շվեյցարիայի խորհրդարանում տեղի կունենա ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի ապահովմանը նվիրված քննարկում

Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում, մարտի 18-ին տեղի է ունենալու քննարկում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և բռնի տեղահանված հայերի վերադարձի ապահովմանը։ Այս մասին նշված է Շվեյցարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում։
Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի Ազգային խորհուրդն (խորհրդարանի ստորին պալատ) ընդունել էր համապատասխան բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։
Բանաձևի համաձայն՝ կազմակերպվելիք համաժողովի նպատակն է լինելու «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։