ԲԸՏՄ-ն Հայանիստում ապօրինի ջրառ է կասեցրել

Ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործող «Մ.ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Այդ մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:
Ճանապարհաշինություն իրականացնող Ընկերությունը տարածքի փոշենստեցման և լվացման նպատակով, առանց ջրօգտագործման թույլտվության, խորքային հորից ապօրինի ջրառ է կատարել։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։