Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ինդիան Ուելսի մրցաշարից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ինդիան Ուելսի մրցաշարից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Խաչանովը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 12-րդ ռակետ Բեն Շելթոնի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երկու սեթում` 6:3, 7:5 հաշվով:
WTA-1000 կարգի Ինդիան Ուելսի «BNP Paribas Open» մրցաշարն անցկացվում է 1974 թվականից: Մաստեր կարգի մրցաշար է համարվում 1990 թվականից: