Ինքնասպանություն գործած 13-ամյա տղան Դվին գյուղից էր. նոր մանրամասներ

Մարտի 9-ին ժամը 18.35-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 2011թ. ծնված, Դվին գյուղի բնակչի դին, ով տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: ՀՈԳՎ Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա նույն օրը ժամը 18.00-ի սահմաններում իրենց տան տանիքում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Հանգամանքները պարզվում են: Լրացված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին Արարատի մարզում, գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ.-ի դին: