Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսը չի աջակցում նոր Սահմանադրության ընդունման գաղափարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ գերիների նկատմամբ Բաքվում իրականացվող ապօրինի շոու-դատավարությունը Հայաստանի հանրության ներկայիս ամենացավոտ հարցերից մեկն է: Ընդ որում, բնակչությունը հոռետեսորեն է տրամադրված Հայաստանի իշխանությունների կողմից նրանց ինչ-որ կերպ օգնելու, աջակցելու հարցում. ի մասնավորի, 42 տոկոսը կարծում է, որ օգնություն ընդհանրապես չկա, իսկ 23 տոկոսը կարծում է, որ եթե կա էլ, ապա արդյունավետ չէ:
Նման արդյունքներ են ստացվել Եվրասիական սոցիոլոգների «Ֆոկուս» ալ յանսի կողմից անցկացված սոցհարցումների արդյունքում: Միևնույն ժամանակ 29 տոկոսը կարծում է, որ գերեվարման մեղքը Հայաստանի իշխանություններինն է, 27 տոկոսը՝ Ադրբեջանինը, իսկ 18 տոկոսը՝ Ռուսաստանինը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ մշակել և հանրաքվեի դնել ՀՀ նոր Սահմանադրություն, որում Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով պետք է չհիշատակվեն Արցախն ու Հայոց ցեղասպանությունը, ապա, հարցման արդյունքներով, Հայաստանի բնակչության 79 տոկոսը սկզբունքորեն դեմ է դրան:
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության եվրաինտեգրման գաղափարն էլ առանձնապես դրական արձագանք չունի: Հարցման տվյալներով, եթե այս կիրակի լիներ ԵՄ անդամակցության հանրաքվեն, ապա 40 տոկոսը դեմ կքվեարկեր, 23 տոկոսը՝ կողմ: Իսկ ահա մոտ 20 տոկոսն ասել է, որ չէր գնա հանրաքվեին: Այս հացում չկողմնորոշվածների թիվը շատ մեծ չէ՝ մոտ 10 տոկոս»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: