Նիկոլի հերթական պահանջը ցայտնոտի մեջ է գցել կուսակիցներին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Գյումրի ՔՊ-ականներից բացի արտահերթ ընտրություններին «սուպեր» արդյունքներ պահանջելուց, հրահանգել է , որ կուսակիցները ժողովրդին համոզեն, որ վարչապետը ինչ որոշումներ որ կայացնում ու կայացնելու է դրանք բացառապես հպարտ քաղաքացու շահերից է բխելու։
Թե ինչ կայանալիք որոշումների մասին է խոսքը վերջինս չի մանրացել: Ինչը, ըստ նույն աղբյուրների, ցայտնոտի մեջ է գցել թիմակիցներին։ «Տեսնես հիմա ինչ է որոշելու հետո սաղիս փայատեր դարձնի»,- պատերի տակ սկսել են խոսել թիմակիցները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: