Սիրիայի ափամերձ շրջաններից ՄԱԿ-ի որոշ աշխատակիցներ տարհանվել են

Սիրիայի ափամերձ շրջաններից ՄԱԿ-ի որոշ աշխատակիցներ տարհանվել են երկրում տիրող իրավիճակի պատճառով:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Որոշ աշխատակիցներ տեղափոխվել են, սակայն նրանց թիվը մեծ չէ»,- նշել է նա։