«Դու չիդես». Ռուբեն Մխիթարյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ նվիրված կանանց տոներին

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ներկայացրել է իր նոր երգն ու տեսահոլովակը նվիրված կանանց և աղջիկներին՝ միամսյակի կապակցությամբ: Երգը կոչվում է «Դու չիդես»:
«Կանանց տոներն իրականում ոչ թե մի ամիս են տևում, այլ անընդհատ են, եթե կինը սիրված է և ցանկալի: Եղեք երջանիկ, սիրուններ: Սա էլ իմ կողմից: Դուք ախր չիդեք, թե մենք ինչքան ձեզի կսիրենք»,- յութուբյան իր էջում՝ տեսահոլովակին կից գրել է Ռուբեն Մխիթարյանը: