Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Միսաք Մանուշյանի կիսանդրու իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը:
«Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ:
Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։ Կիսանդրու ստեղծման համար հայտարարված բաց մրցույթին մասնակցել է 10 քանդակագործ, որոնցից հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի աշխատանքը։ Նրա ստեղծագործությունը լավագույնս արտացոլում է Մանուշյանի կերպարի ուժն ու գաղափարները։ Այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր հարգանքը Մանուշյանի հիշատակի և նրա թողած արժեքների հանդեպ»,- գրել է նա։
Քաղաքապետարանից էլ նշել են, որ մրցույթի ընդհանուր ֆոնդը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում։