Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը դարձավ Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ընտրանին երկրորդ մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Երրորրդ տեղի համար գոտեմարտում Խաչատրյանը մրցեց Լեհաստանից Միխալ Դուբովսկու հետ և առավելության հասավ 10:0 հաշվով:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը, ով դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Զեյհուն Ալլահվերդիևի հետ: Հայ ըմբիշը գերազանցել էր ադրբեջանցուն 2:1 հաշվով` դառնալով Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: