ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Քսենյա Սոբչակը ստում է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Քսենյա Սոբչակը հայտնվել էր ոչ այնքան հաճելի իրավիճակում. Մայամիից Մոսկվա թռչելու ժամանակ, օդանավակայանում նրան ամբողջովին մերկացրել են և ստուգել: Արդյունքում Սոբչակի մատներից հայտնաբերել են պայթուցիկ նյութերի հետքեր: Այս մասին հայտնել է հենց ինքը' Սոբչակը' գրելով այդ մասին իր Twitter-ում:
Արձագանքելով ռուս լրագրողուհու այս հայտարարությանը ԱՄՆ իշխանություններն այսօր հայտարարություն են տարածել, որ Սոբչակը ապատեղեկատվություն է տարածել:
ԱՄՆ TSA-ի ներկայացուցիչ Սառա Կոշեցը, մասնավորապես ասել է.«ԱՄՆ TSA-ն ստուգում չի անցկացնում, մարդկանց մերկացնելով:Ստուգումն անցկացվում է հագուստի վրայից»:
Սոբչակն ի պատասխան իր Twitter -ում գրել է. «Ստուգման հետ կապված ինչ կարղ եմ ասել, այնտեղ մեզ ուղեկցողներից կարող են հարցնել»: