Այս զույգի հաղթողը կկարողանա գնալ մինչև վերջ․ Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղից առաջ հույս է հայտնել, որ իր թիմը կշարունակի պայքարը։
Սեփական հարկի տակ փարիզցիները պարտվել են 0-1 հաշվով, թեպետ խաղում զգալի առավելություն են ունեցել։
«Մեր նպատակը պարզ է՝ փորձել ավելի լավը լինել, քան մեր մրցակցիցը։ Դժվար է խաղալ տանից հեռու, բայց ես լավատես եմ իմ թիմի հնարավորությունների նկատմամբ։ Պարզապես հուսով եմ, որ մրցաշրջանի ամենակարևոր խաղը վաղը չէ, այլ ավելի ուշ: Երեքշաբթի օրը մեկ թիմ դուրս կմնա, և ես հույս ունեմ, որ դա չի լինի ՊՍԺ-ն, այլ կլինի «Լիվերպուլը»։
Պետք չէ հույս դնել ոչնչի վրա. մեզ պետք է հաղթել հանդիպումը: Մենք կտեսնենք Եվրոպայի երկու բարձրակարգ թիմերի խաղը: Այս զույգի հաղթողը կկարողանա գնալ մինչև վերջ ։ «ՊՍԺ»-ն և «Լիվերպուլը» տարբեր ոճեր ունեն, բայց նրանք Եվրոպայի երկու լավագույն թիմերն են»,- ասել է Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ։
«Լիվերպուլ» — ՊՍԺ պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 11-ին, Երևանի ժամանակով 00:00-ին, փոխանցում է Armsport-ը։