ԱՄՆ-ին այլեւս հետաքրքիր չէ Սյունիքով անցնող միջանցքը. Արմեն Բադալյան

ԱՄՆ-ին այլեւս հետաքրքիր չէ Սյունիքով անցնող միջանցքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Կենտրոնական Ասիայում կա ռեսուրս, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն այնտեղ ռեսուրսի համար փոող են դրել, Ղազախստանում նավթային հանքերն են, Ուզբեկստանում գազի հանքեր: Այդ ռեսուրսը պետք է գար միջին միջանցքով, Հարավային Կովկասով անցներ, գնար դեպի Սեւ ծով կամ Թուրքիա, այնտեղից էլ ԵՄ ու ԱՄՆ, դրա համար Արցախը հանձնվեց, այսինքն Արցախը թույլ չէր տալիս, փակ էր, ռեսուրսի գալու ճանապարհը փակ էր, Արցախը տապալեցին, որ երկրորդ ճանապարհը բացեն, Զանգեզուրի միջանցքը բացվի, որ այդ ռեսուրսը գնա: Հիմա ԱՄՆ գլոբալիստներին դա չի հետաքրքրում, քանի որ կա Գրենլանդիա: Գրենլանդիան փոքր կղզի է, որը իր հազվագյուտ մետաղներով գերազանցում է Կենտրոնական Ասիային, բացի այդ ավելի մոտ է ԱՄՆ-ին»,-ասում է քաղտեխնոլոգը:
Նա նշում է, որ բացի այդ Կենտրոնական Ասիայում բազմաթիվ այլ երկրների շահեր կան, ինչի համար ԱՄՆ-ի համար Միջին միջանցքը եւ Կենտրոնական Ասիան այլեւս հետաքրքիր չէ:
Բադալյանը նշում է, որ Հարավային Կովկասում հետարքրքություններ ունեն ՌԴ-ն, Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ ԵՄ-ն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: