Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 10-ին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Ջիդդա։
Reuters-ի փոխանցմամբ՝ նա այնտեղ մի շարք հանդիպումներ կունենա։
Մարտի 11-ին Ջիդդա քաղաքում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։
Հայտնի է, որ ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Ավելի վաղ Զելենսկին հրապարակել էր պատվիրակության հետևյալ կազմը, որը մեկնելու է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների՝ նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան։