Սխալմամբ քանդվել է XVIII դարի ամրոց
Россия 24 հեռուստաալիքը հայտնում է, որ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտվող Իվրակ կոմունայում սխալմամբ քանդել են XVIII դարի ամրոց: Տեղի բնակչությունը արթնանալով այլևս չեն տեսել իրենց համար սովորական ամրոցի աշտարակները և պարիսպները:
Առավել շատ զարմացել է ամրոցի տեր Դմիտրիյ Ստրոսկինը ամրոցի տեր՝ Դմիտրիեյ Ստորոսկինի խոսքերի նա տեղի քաղաքապետարանի հետ համաձայնեցրել էր վերակառուցման ծրագիրը, ըստ որի պետք է քանդվեր միայն մաշված հավելյան շինությունը: Դրա փոխարեն լեհական կազմակերպությունը, ով պետք է իրականացներ վերակառուցումը, հողին է հավասարեցրել ամբողջ շինությունը: Սեփականատերը խոստացել է ամբողջությամբ վերականգնել «հիասքանչ տեսքը», քանի որ ամրոցը կոչվում էր «Բելվյու»: