Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Dodge»-ն ու «Foton» բեռնատարը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 88 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են «Dodge» մակնիշի ավտոմեքենան և «Foton» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: