Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Դաշտավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Mercedes» և «վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ աշխատող ավտովերանորոգման կետի աշխատակիցները, ապա ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի մասին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը բախման վայրից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այն հավտածն է որը ունի նստվածք, ու վարորդները անցնելով այդ նստվածքի վրայով, չեն կարողանում կառավարել ավտոմեքենան և տեղի է ունենում բախումը ու դրա դեմը պետք է առնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, իսկ բնակիչներն ասում էին նաև, որ այդ հատվածում այդ նստվածքի պատճառով բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել: