Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Գավառի մանկատան զբոսայգու հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռք բերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ։
Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ հեշթեգի ներքո: