Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել

Հակակոռուպցիոն կոմիետի նախագահի թեկնածուների ընտրության նպատակով անցկացվող հրապարակային մրցույթի ընթացքում ներկայացվում են տեղեկություններ և գնահատականներ, որոնց Հանձնաժողովը օրենսդրական սահմանափակումներով պայմանավորված հնարավորություն չունի արձագանքելու և/կամ հերքելու (տես՝«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 26․1-ին հոդվածի 12-րդ մաս):
Այդուհանդերձ, Հանձնաժողովը հորդորում է զերծ մնալ բարեվարքության եզրակացության մեջ ներկայացված տեղեկությունների առնչությամբ գնահատականներ ներկայացնելուց, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող տվյալներ հրապարակելուց, առավել ևս դրանք խեղաթյուրելուց։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով