«ՀԴՄ-ի համար ինձ 500 հազար տուգանել են․ դատի եմ տվել»․ տնտեսվարողները վրդովված են

Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց տասնյակ տնտեսվարողներ բողոքի ակցիա են իրականացրել։
Նշենք, որ բողոքի ակցիան հարկերի բարձրացման դեմ էր և տնտեսվարողներից մեկն ArmLur.am-ի հետ զրույցում վրդովված պատմեց, որ իրեն անհիմն տուգանել են 500 հազար դրամի չափով և վերջինս դատի է տվել։
Հիշեցնենք, որ տնտեսվարողները բողոքում են շրջանառության հարկի 5%-ը 10% դարձնելու դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։