Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում՝ մարտի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում՝ մարտի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը, 11-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։