ԱԱԾ սպա Արամ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը, վերջինիս նկատմամբ սահմանվել է տնային կալանք:
Մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ վարչապետի կողմից Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է կազմակերպիչներից մեկը, որի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները»,- հավելեցին ՔԿ-ից: