Ինտեր Մայամին 10 հոգով և առանց Մեսսիի հաղթեց MLS-ի խաղում

«Ինտեր Մայամի»-ն MLS-ի 3-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Շառլոտին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Միակ ու հաղթական գոլը Լուիս Սուարեսի փոխանցումից խփել է Տադեո Ալենդեն։ Նշենք, որ «Ինտեր Մայմին» 38-րդ րոպեից խաղացել է 10 հոգով՝ դարպասապահ Օսկար Ուստարիի հեռացումից հետո։
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մնացել է պահեստայինների նստարանին։
«Ինտեր Մայամին» նոր մեկնարկած առաջնությունում երկու հաղթանակ է տարել և գրանցել է ոչ-ոքի: Թիմը 7 միավորով գտնվում է երկրորդ տեղում: «Շառլոտը» կրել է իր առաջին պարտությունը այս մրցաշրջանում։ Նախկինում թիմը ոչ-ոքի էր խաղացել և մեկ հաղթանակ էր տարել, փոխանցում է Armsport-ը։