1 զnh, 3 վիրшվnր. Գեղարքունիքի մարզում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին

Մարտի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում, Զոլաքար գյուղի վարչական տարածքում «Mercedes» մանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։
Վիրավորներին առաջինը օգնություն են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները, ովքեր վիրավորներից 2-ին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։