Թրամփը խոսել է Զելենսկու պահվածքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Զելենսկին Ջո Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-ից հեշտությամբ գումար է վերցրել։
«Բայդենի օրոք նա երեխայից կոնֆետի պես փող էր վերցնում այս երկրից։ Դա այնքան հեշտ էր, նույն մոտեցմամբ», -«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասաց նա։
Թրամփը հավելել է, որ ինքը երախտագիտություն չի զգում Զելենսկու կողմից՝ չնայած ԱՄՆ 350 միլիարդ դոլարի օգնությանը։
Ուրբաթ օրը՝ փետրվարի 28-ին, տեղի է ունեցել Թրամփի, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսի և Զելենսկու հանդիպումը, որը վերածվել է հանրային վեճի։ Սպիտակ տան ղեկավարը փորձել է բացատրել, որ Ուկրաինան չունի ռազմական գործողությունները շարունակելու հնարավորություն, և առանց Վաշինգտոնի օգնության այն չէր կարողանա դիմակայել հակամարտության սկզբից նույնիսկ մի երկու շաբաթ։
Զելենսկին փորձում էր վիճել և անընդհատ ընդհատում էր իր զրուցակիցներին՝ պնդելով, որ Կիևը միայնակ է պայքարում Ռուսաստանի դեմ։ Ինչպես հայտնում է Fox News-ը, ամերիկացի առաջնորդը նրան վռնդել է Սպիտակ տնից, և ուկրաինական ռեսուրսների վերաբերյալ գործարքը տապալվել է։
Թրամփը նշել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության և անհարգալից վերաբերմունք է դրսևորել Միացյալ Նահանգների նկատմամբ։