Բախվել են «Lexus»-ը և «BYD»-ը․ 84-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136,5 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գառնիկ Գ․-ի վարած «Lexus» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 54-ամյա Գուրգեն Պ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BYD»-ի, ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 84-ամյա Անժելա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։