Իսրայելը հաստատել է Գազայում օդային հարված հասցնելու տեղեկությունը

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ մարտի 9-ի առավոտյան ավիահարված է հասցրել Գազայի հյուսիսում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Times Of Israel լրատվակայքը՝ մանրամասնելով, որ Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է, թե անօդաչու թռչող սարքը թիրախ է դարձրել զինյալների մի խումբ, որոնք փորձել են ռումբ տեղադրել իր զորքերի մոտ:
Ավելի վաղ՝ պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Գազայի արևելյան Շեջայյա թաղամասում տեղի ունեցած հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել:
Ըստ իսրայելական լրատվամիջոցի՝ հարվածն իրականացվել է իսրայելական օդուժի անօդաչու թռչող սարքով, այլ ոչ թե հրետանային միջոցներով: