«Ինտեր»-ը հաղթել է «Մոնցա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Մոնցա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած գոլառատ խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել «Մոնցա»-ի նկատմամբ 3:2 հաշվով:
«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Մարկո Արնաուտովիչն ու Հական Չալխանօղլուն, ինքնագոլ խփեց նաև Գիորգիոս Կիրյակոպուլոսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 70-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 61 միավոր: Մեկ խաղ քիչ անցկացրած «Նապոլի»-ն վաստակել է 57 միավոր: