Մեր շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշները

Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտվել է 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը:
Գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 11 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 12-րդ և 14-րդ հորիզոնականները:
ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 44-րդ հորիզոնականը:
Աղջիկների առաջնությունում Միլենա Գասպարյանը վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 24-րդ հորիզոնականը:
Անի Ավետիսյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցրել 65-րդ հորիզոնականը:
Առաջնության շրջանակում մեր բոլոր շախմատիստները բարելավել են իրենց միջազգային վարկանիշները: