Անցած տարի շուրջ 300 հազար երեխա ուսուցիչների ուղեկցությամբ եղել է թանգարաններում և թատրոններում

Անցած տարի դպրոցականների բաժանորդային ծրագրով ռեկորդային թվով աշակերտներ են այցելել մշակութային հաստատություններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից՝ նշելով, որ շուրջ 300 հազար երեխա ուսուցիչների ուղեկցությամբ եղել է թանգարաններում և թատրոններում, որը 40 տոկոսով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը և 7 տարվա այցելությունների վիճակագրության մեջ ամենաբարձր է: