Գիտե՞ք, թե ինչն ինձ դուր չի գալիս Գվարդիոլայի աշխատանքում․ Կապելո

Հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Խոսեպ Գվարդիոլայի մասին, ով մարզում է «Մանչեսթեր Սիթին».
«Գիտե՞ք, թե ինչն ինձ դուր չի գալիս Գվարդիոլայի աշխատանքում: Նրա մեծամտությունը. Չեմպիոնների լիգան, որը նա նվաճեց «Մանչեսթեր Սիթիի» հետ, միակն էր, որտեղ նա ոչ մի տարօրինակ բան չփորձեց:
Բայց այլ հանդիպումներում, առանցքային օրերին, նա միշտ ցանկանում էր լինել գլխավոր հերոսը:
Նա ինչ-որ բան էր փոխում, որոշ բաներ հորինում, որպեսզի հետո ասի. «Ֆուտբոլիստները չհաղթեցին, ես հաղթեցի»: Այս մեծամտությունը նրան արժեցավ մի քանի Չեմպիոնների լիգա»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Կապելոյի խոսքերն է մեջբերում El Mundo-ն։