Թրամփի նամակից հետո Իրանը հրաժարվել է բանակցություններ վարել «ագրեսիվ կառավարությունների հետ»

Իրանի գերագույն առաջնորդը Դոնալդ Թրամփի նամակից հետո հրաժարվել է բանակցություններ վարել «ագրեսիվ կառավարությունների հետ»։ Իրանի առաջնորդի խոսքով՝ բանակցություններում նրանց հաստատակամությունն «ուղղված չէ խնդիրների լուծմանը», նրանք ցանկանում են «կառավարել և պարտադրել»։ Այս մասին Ալի Խամենեին հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն ունեցած ելույթում։
«Խնդիրը միայն միջուկային զենքը չէ․ նրանք ակնկալիքներ ունեն՝ կապված Իրանի հրթիռային ծրագրերի ու մեր միջազգային կապերի հետ։ Իսլամական հեղափոխությունը վստահաբար դրանք չի արդարացնի»,- ասել է նա։
Խամենեին նշել է, որ միջուկային ծրագրի հարցը, հավանաբար, կքննարկվի «ինչ-որ տեղ»՝ միաժամանակ մանրամասներ չբացահայտելով։