Փրկարարները կենդանուն դուրս են բերել ձորակից

Մարտի 8-ին, ժամը 12:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում՝ «Եզդիական» կոչվող թաղամասում, կովն ընկել է ձորակը և արգելափակվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները կենդանուն դուրս են բերել մոտ 60 մետր խորությամբ ձորակից։