Սուրճը չի կարելի համատեղել որոշ դեղամիջոցների հետ

Սուրճի հետ որոշակի դեղամիջոցներ ընդունելը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, զգուշացնում են դեղագործներ Ջենիֆեր Բուրժուան և Հիվի Նգո-Հեմիլթոնը: Նրանց խոսքերը փոխանցում է Daily Mail-ը։
Այսպիսով, Բուրժուան կոչ է արել չհամատեղել սուրճը հակաբիոտիկների և մրսածության ու ալերգիայի դեմ դեղամիջոցների հետ։
Դեղագետի խոսքով՝ հակադեպրեսանտները չի կարելի սուրճի հետ միաժամանակ ընդունել․
«Կոֆեինը կարող է փոխազդել այս դեղամիջոցների հետ՝ առաջացնելով տախիկարդիա և արյան ճնշման պոտենցիալ վտանգավոր աճ։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ հին սերնդի հակադեպրեսանտները խանգարում են օրգանիզմին պատշաճ կերպով կլանել կոֆեինը», – բացատրել է նա:
Իր հերթին, դեղագործ Նգո-Հեմիլթոնը խորհուրդ է տվել միաժամանակ չընդունել սուրճն ու շաքարախտի դեղամիջոցները։
«Սուրճը կարող է դիաբետի դեղամիջոցներն ավելի քիչ արդյունավետ դարձնել»,- զգուշացրել է բժիշկը։