Եվրոպա լիգայում հանդես գալն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգայում․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարծում է, որ Եվրոպա լիգայում հանդես գալն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգայում։
«Իմ կարծիքով, Եվրոպա լիգան շատ ավելի բարդ է, քան Չեմպիոնների լիգան։
Ոչ թե հանդիպումները, այլ դրանցից հետո վերականգնումը, որպեսզի հետո կարողանաս հանգստյան օրերին հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայում (ԵԼ-ի հանդիպումներն անցկացվում են հինգշաբթի, խմբ․)», — Armsport-ի փոխանցմամբ՝ Ամորիմի խոսքերը մեջբերել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպմանը «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Ռեալ Սոսյեդադի» հետ՝ 1-1: