Եթե Ալիևը խաղաղության պայմանագիր կնքի, ուրեմն գիժը ես եմ․ Աղազարյան

Հիմա թիմում բոլորին լռեցնելու պրոցես կա, ՔՊ խմբակցությունը դարձրել են միասեռ, միատարր գունդ, որը կտրված է վարչապետից, նա այսօր միայնակ է իր բոլոր որոշումների ընդունման հարցում։ Այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում ասել է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ ընդգծելով, որ այսօր որևէ մեկը թիմում չի կարող հարցազրույց տալ՝ առանց համապատասխան բաժիններով անցնելու։
Նա նաև նշել է, որ առանցքային հարցերում տարաձայնություններ է ունեցել Փաշինյանը հետ և վերջինիս պարզապես առիթ էր պետք՝ իրեն խմբակցությունից հեռացնելու համար։
Նախկին ՔՊ-ականը նաև գիժ է համարել բոլոր նրանց, ովքեր կարծում են, Ադրբեջանը Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիր կստորագրի։
Դիտարկմանը, թե այդ դեպքում մեր ողջ կառավարությունում և ԱԺ-ում գժե՞ր են՝ նա պատասխանել է․ «Եթե Ալիևը խաղաղության պայմանագիր կնքի, ուրեմն գիժը ես եմ»։