Վեհափառը և ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներն անդրադարձել են հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին

Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների՝ առաջնորդությամբ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի։
Կուսակցության ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին համապարփակ տեղեկություններ փոխանցեցին ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների մասին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Բյուրոյի նորընտիր ներկայացուցչին և անդամներին՝ կարևորելով համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման, ազգի արժանապատիվ ու լուսավոր գալիքի կերտման։
Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային սպառնալիքներին և Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր, առկա խնդիրների դիմագրավման գործում ընդգծվեց ազգային միասնության ու համախմբման անհրաժեշտությունը։