Մոլդովայի երկաթուղու աշխատակիցները սպառնացել են գործադուլ անել

Երկաթուղայինները Մոլդովայի հյուսիսում՝ Օկնիցայի շրջանում մտադիր են մարտի 10-ից գործադուլ անել՝ աշխատավարձի պարտքերի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օկնիցկա երկաթուղային հանգույցի աշխատակիցները հայտարարել են, որ մարտի 10-ից կդադարեցնեն գործունեությունը, եթե չստանան աշխատավարձ։ Որոշումը կայացվել է ընկերության ղեկավարությանն ուղղված մի քանի բողոքի ակցիաներից և ծանուցումներից հետո։
Օկնիցկա երկաթուղային հանգույցի աշխատողները յոթ ամիս աշխատավարձ չեն ստացել։ Նրանք նշում են, որ Ունգենի, Բալթի և Բասարաբեասկա քաղաքների իրենց գործընկերները նման խնդիրների են բախվում։
Վերջին տարիներին Մոլդովական երկաթուղի ձեռնարկությունը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում՝ բեռնափոխադրումների նվազման պատճառով։ 2021 թվականին հանրապետության հարավում գտնվող մասնաճյուղերում գործադուլներ են տեղի ունեցել, ինչը հանգեցրել է երկաթուղային գծերի արգելափակմանը։ 2022 թվականին հանրապետության իշխանությունները, ԵՄ աջակցությամբ սկսեցին երկաթուղիների հրատապ վերանորոգումը՝ Ուկրաինայի հետ բեռնափոխադրումները մեծացնելու նպատակով։
2024 թվականի փետրվարին ընկերության աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով, որ իրենց մի քանի ամիս աշխատավարձ չեն տվել։