Ռուսական հրթիռները շարունակում են անդադար ընկնել Ուկրաինայի վրա․ Պուտինը շահագրգռված չէ խաղաղությամբ. Կալլաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հետաքրքրվում խաղաղությամբ, քանի որ ռուսական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինային։ Այս մասին գրել է X-ի իր միկրոբլոում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի խաղաղ բնակիչները շարունակում են կրել պատերազմի ծանր հետևանքները։
«Ռուսական հրթիռները շարունակում են անդադար ընկնել Ուկրաինայի վրա՝ բերելով ավելի ու ավելի շատ մահեր և ավերածություններ։ Պուտինը կրկին ցույց է տալիս, որ շահագրգռված չէ խաղաղությամբ։ Մենք պետք է ուժեղացնենք մեր ռազմական աջակցությունը, հակառակ դեպքում ավելի շատ ուկրաինացի խաղաղ բնակիչներ կվճարեն ամենաբարձր գինը»,-գրել է Կալլասը: