Իշխանությունների կողմից անտարբերության է մատնված Վարդաքար գյուղը․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինձ են դիմել Շիրակի մարզի Վարդաքար գյուղի բնակիչները՝ ահազանգելով, որ իրենց գյուղը իշխանությունների կողմից անտարբերության է մատնված։
Մասնավորապես, դեռևս տարիներ առաջ պատկան մարմինները խոստացել են, որ գյուղը կունենա նոր մանկապարտեզ։
Նշենք, որ Վարդաքարի մանկապարտեզը վթարային վիճակում է, և գյուղի երեխաները հաճախում են հարևան՝ Նոր կյանքի մանկապարտեզ։
Վարդաքարցիներին անհանգստացնում է նաև դպրոցում՝ սպորտային դահլիճի, և ընդհանրապես, գյուղում ֆուտբոլի դաշտի բացակայությունը, ինչը, փոքր-ինչ կապահովի երեխաների ժամանցը։
Գյուղում չկա նաև հակակարկտային կայան, ինչը որոշ չափով կկանխի գյուղատնտեսությանը հասցված վնասները։
Մեր հայրենակիցները փոխանցում են, որ բազմիցս դիմել են գործող վարչապետին, վերջինիս պատգամավորներին, սակայն, այդպես էլ, իշխանությունները գյուղի մանկապարտեզի և մյուս տարրական կարիքների հարցերով չեն զբաղվում»։