Սիրիայում տեղի է ունենում ալավիների ցեղասպանություն․ Էրդողանի բաշիբոզուկները «փայլում» են իրենց ողջ «հմայքով»

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․
«Ծանր կադրեր են գալիս Սիրիայից՝ Էրդողանի բաշիբոզուկները ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ ալավիներին: Երկու օր առաջ, չդիմանալով առկա ճնշումներին, ալավիները զենքի դիմեցին և որոշ հաջողությունների հասան, սական երեկ թուրքմենները հետ գրավեցին կորցրածը և այժմ ուղղակի ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ԱԼԱՎԻՆԵՐԻՆ: Հենց այդպես՝ փողոցներում մարդկանց սպանելով պտտվում են…
Անմարդկային վիդեոներ և ֆոտոներ են, դրանցից նույնիսկ ամենանմեղները չեմ կարող այստեղ դնել: Նայում եմ և պատկերացնում, թե ինչպես են ապրել մեր նախնիները այս գազանների իշխանության տակ Օսմանյան սուլանությունում:
Սիրիայում տեղի է ունենում ԱԼԱՎԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ հենց միայն նրա համար, որ մարդը ալավի է, նրան սպանում են: Շատ են նաև ստորացնող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող տեսարանները: Էրդողանի բաշիբոզուկները «փայլում» են իրենց ողջ «հմայքով»:
ԹՈՒՐՔԸ ՆՈՒՅՆ ԹՈՒՐՔՆ Է ՄՆԱՑԵԼ, լրիվ նույնը, թեև դրսում XXI-րդ դարն է: Սա հաշվի առեք «խաղաղության» մասին ձեր ցնորամիտ կոնցեպտները կառուցելիս և սա հաշվի առեք, երբ փրփուրները բերաններիդ ու տուրք տալով միայն էմոցիաներին կամ կարճաժամկետ քաղաքական պատրանքներին, իսկ հաճախ էլ գտնվելով տաք և ապահով հեռուներում, ցնորամիտ ծրագրեր եք գծում Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանի ու ռուսներին հեռացնելու կապակցությամբ:
ԿՄՏՆԵՆ ՈՒ ԿՍԿՍԵՆ ՍՊԱՆԵԼ, ինչպես Սիրիա են մտել և Սիրիայում են սպանում: ՄԱԿ անդամն պետություն է, չէ՞, Սիրիան, միջազգային ճանաչված սահմաններ ունի, աշխարհն էլ նայում է, չէ՞, բայց… ուղղակի՝ մտել և սպանում են…
Նկարում՝ ալավիների հոգևոր առաջնորդնրից մեկն է, որին ևս սպանել են…»։