Շոն Պենը 6-րդ անգամ հայտնվել է ոստիկանությունում
Հոլիվուդյան դերասան Շոն Պենը կրկին հայտնվել է ոստիկանությունում:
Նրան ոստիկանություն են տարել արդեն 6 անգամ: Առաջին անգամ դերասանը բերման է ենթարկվել պապարացցիների վրա հարձակվելու համար`1986-ին և 2009-ին: Նա դատապարտվել էր ազատազրկման երկու ամսով: Պենին ոստիկանություն են տարել նաև վանդալիզմի մեղադրանքով:
Թե ինչու է երկու օր առաջ դերասանը կրկին հայտնվել ոստիկանությունում, դեռ պարզ չէ: