Վթարի է ենթարկվել Քաղսի գյուղի մանկապարտեզի վարիչը․ նա և իր անչափահաս աղջիկը տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 4-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Ասպրամ Ա․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 9-ամյա Ս․ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Քաղսի բնակավայրի մանկապարտեզի վարիչն է։