ՖԻՖԱ-ն դիտարկում է 2030 թ. ԱԱ-ի թիմերի թիվը 48-ից 64 դարձնելու հարցը

ՖԻՖԱ-ն քննարկում է 2030 թվականի աշխարհի առաջնությունը 48-ից 64 թիմերի ընդլայնելու հնարավորությունը՝ նշանավորելու մրցաշարի 100-ամյակը: Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նմանատիպ գաղափար է առաջարկել Ուրուգվայի պատվիրակը. այն երկիրը, որտեղ 1930 թվականին անցկացվել է աշխարհի առաջին առաջնությունը։
Ընդգծվում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ այս նախաձեռնությունը վերլուծություն է պահանջում։ Սակայն մեծ է հավանականությունը, որ կազմակերպության խորհրդի մյուս անդամները կմերժեն նման գաղափարը։
2026 թվականին աշխարհի առաջնությունը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում, որին մասնակիցների թիվը կհասցվի 48-ի։