Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մասնակցության ձևաչափը փոխելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուսումնասիրում է ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների մասնակցության ձևաչափը փոխելու հնարավորությունը, որում Վաշինգտոնը նախապատվությունը կտա այն դաշնակիցների հետ փոխգործակցությանը, որոնք համապատասխանում են կազմակերպության բյուջե կատարվող ներդրումների չափանիշներին։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «NBC News»-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։
Աղբյուրի տեղեկություններով, Թրամփը, մասնավորապես, մտադիր է հրաժարվել ՆԱՏՕ-ի դաշնակցին պաշտպանելու պարտավորությունից, եթե այդ դաշնակից երկիրը բավարար միջոցներ չներդնի դաշինքի բյուջե։