«Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես Երևան քաղաքի պատմության թանգարանում

Այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես, որը կծանոթացնի 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, աքսեսուարների և ասեղնագործության նուրբ արվեստին։ Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից:
Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 8-ը։