Կանադան հետամուտ կլինի ամերիկյան մաքսատուրքերի ամբողջական վերացմանը

Կանադայի իշխանությունները մտադիր են հետամուտ լինել կանադական ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերի ամբողջական վերացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Մեր առաջնահերթությունն է շարունակել շատ ջանասիրաբար աշխատել այդ մաքսատուրքերը վերացնելու համար: Կանադայի և Միացյալ Նահանգների միջև մաքսատուրքեր չպետք է լինեն», - ասել է նա:
Միաժամանակ Թրյուդոն կոչ է արել իր հայրենակիցներին շարունակել կանադական ապրանքների գնումը, քանի դեռ շարունակվում է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը։
Նա հավելել է, որ կշարունակեն վճռականորեն արձագանքել Վաշինգտոնի գործողությունների, որոնք սպառնում են Կանադայի տնտեսությանը։
«Կանադան կվերացնի պատասխան մաքսատուրքերը միայն այն բանից հետո, երբ նույնը անի Միացյալ Նահանգները»,- ասել է նա:
Փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով ավելի բարձր մաքսատուրքեր են սահմանվում Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա։
Կանադան, ի պատասխան, նույնպես տուրքեր է սահմանել։