Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ մարտի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 35-40 տարեկան տղամարդու դի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: