Քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար պետական տուրքի չափը փոփոխվում է

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 2025 թվականի հունվարի 22-ին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից պետական տուրքը կազմելու է․
- ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 50 000 ՀՀ դրամ,
- ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 150 000 ՀՀ դրամ։