Փաշինյանը ստորագրեց Եղիշե Կիրակոսյանին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից ազատելու որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Եղիշե Կիրակոսյանին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից ազատելու որոշումը։
Կիրակոսյանը քիչ առաջ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ լքում է պաշտոնը։
«Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը»,- նշել էր նա։
Կիրակոսյանը երախտագիտություն էր հայտնել Փաշինյանին վստահության համար։